2020-11-05 21:24
Լրատվական գործակալություններ
ՊԲ․ Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են
Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով: Շուշիի ուղղությամբ նկատվել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, որը ևս ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ կրակով ոչնչացվել է: Տեղեկությունը հայտնում է ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այսօր ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում շարունակվել են մարտական գործողությունները, որի ընթացքում տարբեր ուղղություններով թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում չեզոքացվել են»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները շարունակվում են, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: