2020-11-05 21:33
Լրատվական գործակալություններ
Ճշմարտությունից չեն փախչի. համաշխարհային թվիթ-արշավ է մեկնարկել
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ համաշխարհային թվիթ-արշավ է սկսվել։
«Միացիր թվիթ-արշավին և օգտագործիր #StopErdogan #SanctionTurkey հեշթեգերը` ևս մեկ անգամ ցույց տալու համար Թուրքիայի կապը ահաբեկչական խմբավորումների հետ և Էրդողանի պանթուրքական հավակնությունները»,–նշված է հանձնակատարի ֆեյսբուքյան էջում։
Թվիթ–արշավին միանալու համար պետք է կատարել կարճ գրառում ու պարտադիր օգտագործել #StopErdogan և #SanctionTurkey հաշթեգները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: