2020-11-06 10:21
Լրատվական գործակալություններ
Փարիզի քաղաքապետ Ան Իդալգո. Փարիզը կանգնած է հայ ժողովրդի կողքին
Ընդունել եմ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Ֆրանկ Փափազյանին և Արա Թորանյանին՝ քննարկելու համար Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին Twitter_ի իր միկրոբլոգում գրել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն:
«Այս փորձության ժամանակ Փարիզը կանգնած է հայ ժողովրդի կողքին»,-հավելել է նա, տեղեկացնում է News.am-ը: