Ստեփանակերտում հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական անձինք (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իր Facebook-ի էջում հրթիռակոծված Ստեփանակերտի լուսանկարներ է տեղադրել։

Կից գրառման մեջ նշվում է, որ Արցախի մայրաքաղաքն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է:

Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական 3 անձ:

Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դիերը հանել են փլատակների տակից:

Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները, տեղեկացնում է Sputnik Armenia:

Галерея (4 фото)