2020-11-06 13:39
Լրատվական գործակալություններ
Արծրուն Հովհաննիսյան. Շուշիի շրջակայքն ահաբեկիչներից մաքրելու աշխատանքները շարունակվում են
Շուշիի շրջակայքի հրոսակախմբերի մաքրման աշխատանքները շարունակվում են։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Գրառման մեջ ՊՆ ներկայացուցիչը հայտնել է հայկական կողմից մեկ զոհի ու մեկ վիրավորի մասին և շեշտել՝ #Հաղթելուենք։
Ավելի վաղ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացրել էր, որ Ստեփանակերտի հրթիռակոծության զոհ է դարձել քաղաքացիական երեք անձ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։