ՀՀ փոխվարչապետ․ Ադրբեջանն դառնում է հարթակ ահաբեկիչների ԱՊՀ ներթափանցման համար

Բոլորի աչքի առջև Ադրբեջանն ահաբեկիչների և նրանց գաղափարախոսության համար ԱՊՀ տարածք ներթափանցման համար ցատկահարթակ է դառնում, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի վիդեոկոնֆերանսի ձևաչափով նիստում:

«Այս պահին Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ շարունակվում է Թուրքիայի կողմից ռազմա-քաղաքական ուղղակի աջակցությամբ և Սիրիայից ու Լիբիայից ահաբեկիչների ներգրավմամբ: Բոլորի աչքի առաջ Ադրբեջանն ահաբեկիչների և նրանց գաղափարախոսության համար ԱՊՀ ներթափանցման ցատկահարթակ է դառնում», - հայտարարել է նա:

Ըստ Գրիգորյանի՝ ադրբեջանական կողմը կիրառում է ահաբեկչական խմբավորումներին բնորոշ մեթոդներ, մասնավորապես՝ խոշտանգումներ, ցուցադրական գնդակահարություններ, գերիների գլխատում, դիակապտություն:

«Մի շարք ռազմական հանցագործություններ Ադրբեջանի ղեկավարության խղճի վրա են», - ընդգծել է նա:

Գրիգորյանը նաև հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է:

«Ադրբեջանն արդեն հասկացած պետք է լիներ, որ ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի: Իսկ ԱՊՀ հարթակը կեղծիքներ ու կեղծարարություններ տարածելու տեղ չէ», - հայտարարել է նա, տեղեկացնում է Aysor.am: