Բացառիկ կադրեր. զինվորները կրակոցների տակ մարտի դաշտից դուրս են բերում վիրավոր ընկերներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանա-թուրքական զորամիավորումները շարունակում են Թաղավարդի ուղղությամբ հարձակումները՝ սիրիացի վարձկանների ներգրավմամբ:

 

         
       

Արցախի հանրային հեռուստատեսությունը ռեպորտաժ է ներկայացրել Թաղավարդ գյուղի մոտ ընթացող հերոսական մարտերի մասին։

Ռեպորտաժում նաև բացառիկ կադրեր կան որտեղ երևում է, թե ինչպես են հայ զինվորները թշնամու կրակոցների տակ մարտի դաշտից դուրս բերում իրենց 2 վիրավոր ընկերներին։

Հետո արդեն վիրավորներին ավտոմեքենայով տեղափոխում են հոսպիտալ, իսկ իրենք շարունակում հայրենի հողի համար պայքարը։

«Ադրբեջանա-թուրքական զորամիավորումները շարունակում են Թաղավարդի ուղղությամբ հարձակումները՝ սիրիացի վարձկանների ներգրավմամբ: Գյուղի պաշտպանությանը մասնակցում են ՊԲ-ի ստորաբաժանումները, աշխարհազորն ու կամավորականները: Տղաները ամուր են կանգնած, տիրապետում են իրավիճակին և հաջողությամբ կասեցնում թշնամու ոտնձգությունները»,– ասվում է Արցախի Հանրային հեռուստատեսության ռեպորտաժում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։