ՌԴ-ից Հայաստան է հասել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանից Հայաստան է տեղափոխել շտապօգնության մեքենա, դեղորայք, տաք հագուստ և այլ պարագաներ։

 

 

Ռուսաստանից Հայաստան մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է ուղարկվել։

Atlantis Armenian Airlines ընկերության Իլ-76 ինքնաթիռը Երևան է տեղափոխել շտապօգնության մեքենա, դեղորայք, տաք հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ` հայ բժիշկների և Արցախի բնակիչների համար։

Օգնությունը հավաքել է Ռուսաստանի հայ համայնքը։ Sputnik Արմենիան ներկայացնում է մարդասիրական օգնության բեռնաթափման բացառիկ կադրերը։

Հիշեցնենք, որ սա Ռուսաստանի հայերի ուղարկած առաջին խմբաքանակը չէ։ Հոկտեմբերի վերջին բժշկական և այլ պարագաներով բեռնված ևս մեկ ինքնաթիռ էր ժամանել Երևան։