ANNA-NEWS. Ղարաբաղի պաշտպանության բանակը մարտերում տեխնիկա է կիրառել, օդը հուսալիորեն փակ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քիչ առաջ վերադարձել եմ Շուշիից: Այնտեղ լուրջ մարտեր են ընթանում. իրավիճակը բարդ է: Այդ մասին հաղորդում է ANNA-NEWS տելեգրամ-ալիքը:

 

 

«Սակայն կա մի բան, որն անհնար է չնկատել: Վերջապես ԼՂՊԲ-ն տեխնիկա է կիրառել մարտում: Իսկ դա նշանակում է, որ օդը հուսալիորեն փակ է: Դեռևս մեկ շաբաթ առաջ դա պատկերացնելն անգամ բարդ էր: Այժմ ԱԹՍ-ներն աշխատում են հակառակորդի ուղղությամբ: Դա նշանակում է, որ Ադրբեջանի ԶՈՒ տեխնիկական գերազանցությունն աստիճանաբար նվազում է: Առաջնագծում զինվորները ոգեշնչվել են, քանի որ նրանց գլխավերևում այլևս ԱԹՍ-ների շուրջօրյա «բզզոց» չկա: Այժմ կարելի է պատրաստվել ապագա գործողություններին, ինչպես ասում են առաջնագծում մեր ծանոթները»,-գրում է ալիքը, տեղեկացնում է News.am-ը: