Արցախից ՀՀ տեղափոխված դպրոցականները մինչև նոյեմբերի 13-ը պետք է գրանցվեն բնակավայրին հարակից դպրոցում

Մինչև նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածն անհրաժեշտ է գրանցվել բնակավայրի հարակից դպրոցներից մեկում՝ ուսումնական գործընթացը շարունակելու նպատակով, տեղեկացնում են ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից՝ դիմելով Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված դպրոցականներին և ծնողներին:

Նշվում է, որ 1-4-րդ դասարանների աշակերտների դասընթացները կլինեն առկա, 5-րդ դասարանից սկսած՝ կանցնեն հեռավար ուսուցման: Իսկ ոչ դպրոցահասակ երեխաները ևս կարող են արդեն իսկ հաճախել մանկապարտեզ։

«Մեր երեխաների կրթական իրավունքն իրացնելու նպատակով բոլոր ծնողներին կոչ ենք անում հաշվառել երեխաներին կրթական հաստատություններում», - նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Aysor.am։