WarGonzo. Արցախի «Гвоздика»-ները ոչնչացնում են ադրբեջանական դիվերսանտներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի պաշտպանության բանակը կատաղի մարտեր է մղում՝ պաշտպանելով Շուշին։ Ռուս ռազմական թղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը ռեպորտաժ է պատրաստել առաջնագծից, որտեղ մարտական գործողություններ են ընթանում:
Արցախի պաշտպանության բանակը 122 մմ տրամաչափի ինքնագնաց հրետանային կայանքների միջոցով Շուշիում ոչնչացնում է հակառակորդի դիվերսիոն խմբերը։
Նշենք, որ Ադրբեջանի զինված ուժերն ամեն կերպ փորձում են դիվերսիոն խմբեր և զրահատեխնիկա տեղափոխել ռազմաճակատի այդ հատված։
Պեգովի խոսքով՝ Շուշիում լարված իրավիճակը պահպանվում է։
Նախօրեին Ադրբեջանի զինուժն այստեղ երեք դիվերսիոն խումբ է մտցրել։ Դրանցից երկուսը ոչնչացվել են Շուշիի մատույցներում՝ քաղաքից ընդամենը 2-3 կմ հեռավորության վրա։
«Երրորդ խումբն անցել է ավելի հեռու, հայտնվել է արգելափակման մեջ և հիմա ոչնչացվում է Արցախի հատուկ նշանակության ջոկատի կողմից։ Այն խմբերը, որոնք փորձում են օգնության հասնել, կրկին հանդիպում են հրետանուն»- ասում է Պեգովը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։