2020-11-07 20:24
Լրատվական գործակալություններ
Ֆրանսիան վիրաբույժներ, դեղորայք ու բժշկական սարքավորումներ կուղարկի Հայաստան
Ֆրանսիան անհետաձգելի բժշկական օգնություն կցուցաբերի Հայաստանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Դեսպանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները մարդասիրական օգնության խնդրանքով են դիմել, և ֆրանսիական իշխանությունները որոշել են օգնել:
«Ֆրանսիան անհետաձգելի բժշկական օգնություն կցուցաբերի Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգին՝ Հայաստան ուղարկելով օրթոպեդիայի և վերականգնողական ոլորտում մասնագիտացած վիրաբույժների, ինչպես նաև բժշկական սարքավորումներ ու դեղորայք»,-գրել է դեսպանը:
Ֆրանսիան այս քայլով ևս մեկ անգամ հաստատում է իր պատրաստակամությունը օգնելու պատերազմում վիրավորվածներին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։