2020-11-07 20:44
Լրատվական գործակալություններ
Վարչապետի խոսնակ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին լուրը ապատեղեկատվություն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին լուրը ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
Նշենք, որ նման լուրեր էին շրջանառվում սոցիալական ցանցերում, տեղեկացնում է News.am-ը: