2020-11-07 21:22
Լրատվական գործակալություններ
Ջո Բայդենը՝ ԱՄՆ 46-րդ նախագահ
Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը դարձավ Միացյալ Նահանգների 46-րդ նախագահը:
Նոյեմբերի 3-ին անցկացված ընտրությունների արդյունքում, Բայդենն ի վերջո ապահովեց նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող ընտրիչների ձայները. այս պահի դրությամբ նախկին փոխնախագահն արդեն ապահովել է առնվազն 273 ընտրիչների ձայներ:
Միացյալ Նահանգների նախագահն ընտրվում է ոչ թե ուղղակի քվեարկությամբ, այլ Ընտրական կոլեգիայի միջոցով, որում ամեն նահանգ ներկայացված է իր բնակչության թվին համապատասխան քանակի ընտրիչներով: Հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է ստանալ 538 ընտրիչներից առնվազն 270-ի քվեն, տեղեկացնում է Azatutyun.am-ը: