Դոնալդ Թրամփը հրաժարվել է ճանաչել Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ճանաչել Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում՝ ասելով, որ ընտրությունները չեն ավարտվել, և երկուշաբթի օրը իր նախընտրական շտաբը կսկսի դատական գործընթացների նոր փուլ, հայտնում է Daily Mail-ը:

Նա ԶԼՄ-ներին մեղադրել է Բայդենի նախընտրական քարոզչության համար աշխատելու մեջ` նրա հաղթանակը հայտարարելու համար:

«Մենք բոլորս գիտենք, թե ինչու է Ջո Բայդենը շտապում իրեն հաղթող ներկայացնել, և ինչու են նրա դաշնակիցները ԶԼՄ-ներով այնքան ջանում նրան օգնել՝ նրանք չեն ուզում, որ ճշմարտությունը բացահայտվի: Հասարակ փաստն այն է, որ այս ընտրությունները դեռ հեռու են ավարտից»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am: