ԱՄՆ-ի ընտրությունների հարցերով հանձնաժողովը կեղծիքների վերաբերյալ ապացույցներ չի ստացել

ԱՄՆ-ի ընտրությունների հարցերով դաշնային հանձնաժողովը երկրում նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակ առայժմ կեղծիքների վերաբերյալ ապացույցներ չի ստացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է այդ մարմնի անդամ Էլեն Ուայնտրաուբը։

Նրա խոսքով ՝ նախագահական ընտրությունների կազմակերպման վերաբերյալ շատ քիչ բողոքներ են եղել։

«Ընտրակեղծիքների ոչ մի վկայություն չկա։ Ստացված բողոքներին չեն կցվել կեղծիքների ապացույցներ», - նշել է Ուայնտրաուբը ։