2020-11-08 08:55
Լրատվական գործակալություններ
Քաղաքական ուժերը ՀՅԴ գրասենյակում քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը
168.am-ի տեղեկություններով` երեկ ժամը 20:00-ից Հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակում մոտ 2 տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարներ և ներկայացուցիչներ քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը։
Խորհրդարանական ուժերից քննարկմանը մասնակցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Հավանաբար կուսակցությունները հանդես կգան հայտարարությամբ, որում կոնկրետ ձևակերպված պահանջ կլինի` ուղղված Հայաստանի իշխանություններին։
Տեղեկությունը կայքին հաստատել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, տեղեկացնում է News.am-ը: