2020-11-08 10:22
Լրատվական գործակալություններ
0
Ադրբեջանն այս գիշեր հեռահար հրթիռներով հարվածել է Ստեփանակերտին
Գիշերվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը շարունակել է հրթիռակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդում է, որ պատերազմական գործողություններին զուգահեռ, թշնամին հեռահար հրթիռներով ավերում է խաղաղ բնակավայրերը։
Գիշերվա ժամը 2:00-ի դրությամբ՝ Ստեփանակերտում մեկ ժամվա ընթացքում երեք անգամ օդային տագնապի ազդանշան է միացել։
«Թշնամին ոչ թիրախային հարվածներ է հասցնում բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների վրա»,- նշված է ծառայության հաղորդագրության մեջ։
Վերջին տեղեկություններով՝ տուժածներ չկան, մինչդեռ ավերածությունները շատ են, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։