Շուշին մերն է. բերդաքաղաքը դիմակայում է թշնամուն

Շուշիում ավերածությունները շատ են, բայց քաղաքը դիմակայում է թշնամուն։ Տեղեկությունը հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանքը։ Թեպետ քաղաքում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին»,- նշված է ծառայության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։