2020-11-08 11:19
Լրատվական գործակալություններ
Թրամփը շարունակում է պնդել, որ հաղթել է ընտրություններում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, որ հաղթել է նախագահական ընտրություններում՝ հավաքելով ընտրողների 71 մլն ձայները:
«Դիտորդներին թույլ չեն տվել մտնել (ձայների) հաշվարկների սենյակներ: Ես հաղթել եմ ընտրություններում, ստացել 71 մլն լեգիտիմ ձայն: Տեղի են ունեցել վատ իրադարձություններ, որոնք թույլ չեն տվել մեր դիտորդներին տեսնել: Ավելի վաղ երբեք այդպիսի բան չի պատահել: Միլիոնավոր քվեաթերթիկներ են ուղարկվել մարդկանց, որոնք չեն խնդրել այդ մասին»,-գրել է Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում, տեղեկացնում է News.am-ը: