Երբ կավարտվի Շուշիի համար մղվող պայքարը. Հովհաննիսյանը ժամկետ նշեց

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը կարծում է, որ վաղը կավարտվի ճակատամարտը Շուշիի համար։ Նա նման կարծիք հայտնեց Հանրային հեռուստաընկերության եթերում։

«Ռազմական գործողություններն այս պահին ընթանում են Շուշիի ներսում և շրջակայքում։ Մեր զորքերը հերոսական պայքար են մղում Շուշին պաշտպանելու համար։ Որոշ դիրքեր, որտեղ հայտնվել են ադրբեջանական ուժերը կամ վարձկանները, դրանց չեզոքացնելու և լիարժեք վերահսկողությունը մեր ձեռքը վերցնելու ուղղությամբ պայքարելու ենք»,–ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` հիմա բարդ է ասել` ում վերահսկողության ներքո է քաղաքը. ադրբեջանցիները երեկ ցերեկը, գիշերը մեծ խմբերով ներխուժել են քաղաք, և չկա կողմ, որը լիարժեք վերահսկություն ունի հիմա։

ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ, հավանաբար, հակառակորդը չէր պատկերացնում, որ նման պայքար կլինի, իսկ մեր զորքը շատ գրագետ պայքար է մղել։

Նշենք, որ արդեն 3 օր է թեժ մարտերն են ընթանում Շուշի քաղաքի համար։ Թշնամում ոչ մի կերպ չի հաջողվում իրականացնել իրենց երազանքն ու գրավել Շուշին, տեղեկացնում է Sputnik Armenia։