2020-11-09 11:24
Լրատվական գործակալություններ
Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը կրկին դիմել են Նիկոլ Փաշինյանին
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Շուրջ երկու շաբաթ առաջ Գագիկ Ծառուկյանը և Էդմոն Մարուքյանը դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկով, որը չկայացավ: Հաշվի առնելով, որ Արցախում ռազմական գործողությունները դեռևս շարունակվում են, կրկին դիմում ենք վարչապետին խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ անհապաղ հանդիպման պահանջով»,-ասված է հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: