Իրանի ՀՕՊ արագ արձագանքման ստորաբաժանումները տեղակայվել են հյուսիսային սահմաններում

Իրանի հյուսիսային շրջաններում ստեղծվել են հակաօդային պաշտպանության արագ արձագանքման ստորաբաժանումներ, հաղորդում է Irna-ն:

Հյուսիսային շրջանի Իրանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության արագ արձագանքման ստորաբաժանումները տեղակայվել են երկրի հյուսիսարևմտյան նահանգներում:

«Իրանի համար կարմիր գիծը մեր երկրի տարածքային ամբողջականությունն է և բնակչության անվտանգությունը: Թող մեր թշնամիներն իմանան, որ կոշտ պատասխան կստանան նույնիսկ Իրանի անվտանգության դեմ փոքր-ինչ շարժման դեպքում», տեղեկացնում է Aysor.am: