2020-11-09 21:35
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ ․ Շուշիի համար համառ մարտերը շարունակում են, գերեվարվել է թշնամու 2 զինծառայող
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են համառ մարտերը Շուշիի համար: Տեղեկությունը Տելեգրամ–ալիքում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հակառակորդի խմբավորումներին հասցվում են կրակային հարվածներ: Գերեվարվել է թշնամու երկու զինծառայող:
Նշենք, որ արդեն 4–րդ օրն է բերդաքաղաք Շուշիի համար թեժ մարտեր են ընթանում։ Թշնամին փորձում է գրավել անառիկ քաղաքը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։