ՌԴ ՊՆ. Ռուսական Մի–24-ը խոցվել է Հայաստանում` ռազմական գործողություններից դուրս

Ռուսական Մի–24 ուղղաթիռը խոցվել է Հայաստանի օդային տարածքում` ռազմական գործողությունների գոտուց դուրս։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ռուսական օդուժի Մի-24 ուղղաթիռ է վայր ընկել Հայաստանի օդային տարածքում` Երասխի շրջակայքում, շարժական հրթիռային համալիրի հարվածից հետո։

Զոհվել են ուղղաթիռի անձնակազմի երկու անդամ, ևս մեկը հոսպիտալացվել է` միջին ծանրության վնասվածքներով, տեղեկացնում է Sputnik Armenia։