2020-11-10 09:14
Լրատվական գործակալություններ
0
Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ՍՏՈՐԱԳՐԵՑ. 7 ՇՐՋԱՆՆԵՐԸ ՏՎԵՑ. ՇՈՒՇԻՆ ՏՈՂԱՏԱԿՈՎ ՏՎԵՑ
Ստորագրեց. 7 շրջանները տվեց: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Ստորագրեց։
7 շրջանները տվեց:
Շուշին տողատակով տվեց:
Ոչ մի բառ Հադրութի, Մարտակերտի և Մարտունու շրջանների կորցրածը վերադարձնելու մասին։
Ոչ մի բառ Արցախի Հանրապետության ապագայի մասին։
Ոչ մի բառ հայ ժողովրդի ապրելու իրավունքի մասին։
44 օր բանակը հերոսաբար կռվում էր: Նիկոլն ու ոհմակը խաբում էին ժողովրդին, մոլորեցնում էին «հաղթանակի» մասին լուրերով, որպեսզի անեին սա:
Փառահեղ հաղթանակից ծնկաչոք պարտություն՝ ընդամենը 2.5 տարում։
Անիծվե’ք դուք՝ Նիկոլ և ոհմակ...»,- գրել է նա։