2020-11-10 12:37
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ. Մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են
Մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Ժամը 06:00-ից սկսած պահպանվում է հարաբերական անդորր: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է տեղակայվել Արցախում»,- Facebook-ի իր էջում գրել է նա, տեղեկացնում է News.am-ը: