2020-11-10 15:40
Լրատվական գործակալություններ
Պեսկով. ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի հայտարարության մեջ Ղարաբաղի կարգավիճակը ճշտված չէ
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հայտարարության մեջ չի ճշգրտվում։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ այս հարցում պետք է ելնել միջազգային ակտերից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերից։
«Այո, այս փաստաթղթում Ղարաբաղի կարգավիճակի մասին չի խոսվում, այս պահին մենք շարունակում ենք ելնել միջազգային իրավունքի բոլոր համապատասխան հիմնական ակտերից, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերից և այլ փաստաթղթերից»,-ասել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։