2020-11-10 16:15
Լրատվական գործակալություններ
0
Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ՓԱԽՆԵԼՈՒ ՇՔԵՐԹ Է՝ ՄԵԿԸ ՄԵԿԻՆ ՀԵՐԹ ՉՏԱԼՈՎ
Պատասխանատվությունից փախնելու շքերթ է՝ մեկը մեկին հերթ չտալով։ Այս մասին գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նա գրել է. «Նույնիսկ նրանք, ովքեր ի պաշտոնե տիրապետել են ողջ պրոցեսին, փորձում են կաշիները փրկել։
Ինչ էլ լինի ողջ գործընթացը դեռ չի ավարտվել. հույս կա ինչ որ բան փրկելու, բայց ցավոք վտանգ կա ավելին կորցնելու։
Դա նկատելի է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից և այս անիշխանություն վիճակից։ Արցախը փրկելու համար այս պահին դեռ պետք է փրկել Հայաստանը»։
News.am