Ֆրանսիա․ Ցանկացած հաստատուն համաձայնագիր պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը

Փարիզն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի չափանիշները և նշում, որ ցանկացած հաստատուն համաձայնագիր պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան պետք է դադարեցնի տարածաշրջանում իր սադրանքները և խուսափի ցանկացած գործողությունից, որը կարող է սպառնալիքի տակ դնել ապագա համաձայնագիրը, տեղեկացնում է News.am։