«Հանուն սոցիալական արդարության». Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթուղթը խայտառակ և հակահայ է

Ստեղծված օրհասական իրավիճակում ես, որպես ՀՀ քաղաքացի և «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, պարտավորված եմ հայտարարել հետևյալը.

Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված և հայկական պետականության գոյությունը հարցականի տակ դնող այս խայտառակ, հակահայ փաստաթուղթը չի կարող իրավական որևէ ուժ ունենալ, քանզի այն ստորագրվել է հայ ժողովրդից, հանրությունից թաքուն, առանց որևէ մեկի կարծիքը լսելու ու որոշումը կայացվել է առանց քաղաքական դաշտի որևէ ներկայացուցչի հետ խորհրդակցելու: Այս մասին ասվում է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանի կողմից արված ֆեյսբության գրառման մեջ:

«Այս պահին անհրաժեշտ է ոչ միայն միահամուռ ու հստակ գնահատական տալ կատարվածին, այլև կանխել քաղաքացիական պատերազմը, որը հստակ ուրվագծվում է, հատկապես երկրի վարչապետի պաշտոնը դեռևս պահպանող անձի վերջին հայտարարությունների ֆոնին:

Անհրաժեշտ է անցկացնել քաղաքական խորհրդակցություններ քաղաքական բոլոր ուժերի հետ, որպես արդյունք հստակ գնահատական տալ կատարվածին, ինչպես նաև նախաշնել այս ճակատագրական ճգնաժամից դուրս գալու ուղիներ»,- նշվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am: