Եվրապատգամավոր. ԵՄ-ն Հայաստանին միայնակ է թողել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ հանդիման և շուտով կվճարի իր սխալների համար

ԵՄ-ն Հայաստանին միայնակ է թողել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ հանդիման և շուտով կվճարի իր սխալների համար: Այս մասին Թվիթթերի իր էջում գրել է հույն եվրապատգամավոր Էմանուիլ Ֆրակգոս Ֆրակգուլիսը:

«Եվրամիությունը որոշել է Հայաստանին միայնակ թողնել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ հանդիման: Բռնապետ Էրդողանը դրանով չի սահմանափակվի, և շուտով Եվրամիությունը կվճարի իր սխալների համար: Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կկանգնեցներ դրա շարունակությունն այսօր»,-գրել է նա, տեղեկացնում է News.am: