Neues Deutschland. ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՆՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՆԱև ԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ Է

«Ղարաբաղի հայության ծանր վիճակը նաև ԵՄ քաղաքականության արդյունք է, որը Էրդողանին, որպես իր համար շահավետ ոճրագործի, աջակցեց՝ շարունակելով զենք վաճառել նրան», - այս մասին գրում է գերմանական հեղինակավոր պարբերականներից մեկի` Neues Deutschland-ի խմբագիր-մեկնաբան Փիթըր Շթայնիգերը՝ «Ուժերի մրցավազք» խորագրով իր՝ Լեռնային Ղարաբաղի վերջին զինադադարին առնչվող խմբագրականում:

Նա մասնավորապես գրում է.

«Հայաստանը պարտվեց Լեռնային Ղարաբաղի համար մղվող անհավասար ճակատամարտում, որը պատերազմական ագրեսիայի միջոցով երկրին պարտադրվեց Ադրբեջանի ղեկավար Ալիևի կողմից: Այժմ Ռուսաստանը փորձում է կրկին սառեցնել հակամարտությունը՝ փոխելով աշխարհագրությունը: Բաքուն ստանում է տորթի մեծ կտոր: Ալիևը համարձակվեց հարվածել նաև փոքր «Արցախի Հանրապետությանը», քանի որ Մոսկվան հասկացրել էր, որ հայ դաշնակիցներին իր աջակցությունը կավարտվի մայր երկրի սահմաններում:

Ռուսները ռիսկի չդիմեցին՝ հարավային թևում ներքաշվելու պատերազմի մեջ՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Թուրքիայի հետ: Իզուր չէր ԱՄՆ-ից Թուրքիայի նախագահ Էրդողանին տարածաշրջանում կրակ նախաձեռնելու քարտ բլանշ տրվել: Երևանն ինքնուրույն է գործում և ստիպված է վճարել դրա համար: Ազգային պոռթկումները պատերազմ չեն շահում:

Ղարաբաղի հայության ծանր իրավիճակը նաև ԵՄ քաղաքականության արդյունք է, որը Էրդողանին, որպես իր համար շահավետ չարագործի, աջակցեց՝ շարունակելով զենք վաճառել նրան: Նա փոխհատուցում է վարձկաններով Ղարաբաղյան ռազմաճակատում: Ադրբեջանի և Մեծ Օսմանյան կայսրության համար պատերազմը գաղափարապես մոտիվացված է: Հաղթանակի տրիումֆը ամրապնդում է Ալիևի դիրքերը: Բոլոր կողմերը օգնեցին նրան հաջողելու գործարքում: Ռուսական արջը կնքում է գործարքը՝ շտապելով խաղաղապահ զորքեր տեղակայել»:

News.am