2020-11-11 11:33
Լրատվական գործակալություններ
Քերի Քավանո․ Թուրքիան ղարաբաղյան կարգավորման երաշխավոր չի լինի
Թուրքիան ղարաբաղյան կարգավորման երաշխավոր չի լինի, չնայած նրա` տարածաշրջանում դերակատարություն ունենալու ցանկությանը։ ՌԻԱ Նովոստիին ասել է Եվրասիայում հակամարտությունների կարգավորման գծով ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Քերի Քավանոն:
«Թուրքիան ընդհանրապես չի հիշատակվել եռակողմ համաձայնագրում։ Այնպես որ, Թուրքիայի համար երաշխավոր բառը սխալ կինի գործածել` նրա մասնակցությունը բնութագրելու համար»,–ասել է Քավանոն։
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցել է Ադրբեջանին և խրախուսել շարունակել ռազմական հակամարտությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։