Արթուր Վանեցյան. Բանակցողի փոփոխության դեպքում հնարավոր է փոփոխություն անել այս խայտառակ փաստաթղթում

Բանակցողի փոփոխության դեպքում հնարավոր է փոփոխություն անել այս խայտառակ փաստաթղթում, «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանին տված հարցազրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այս խայտառակ պայմանագիրը փորձենք գոնե բարելավել, ես համոզված եմ, որ դա լինելու: Դրա համար կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին, իշխող խմբակցության պատգամավորներին չկառչել իշխանությունից, թողնել և հեռանալ, հանձնել իշխանությունը մարդկանց, ովքեր կկարողանան այս բարդ իրավիճակում գոնե ինչ-որ դրական արդյունք ապահովել:

Արթուր Վանեցյանը նշել է նաև, թե որն է այժմ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնային օրակարգը:

«Վարչապետի թեկնածուի հարց չենք քննարկել, օրակարգը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարական, ազգային-համաձայնության կառավարության ձևավորում, ապա համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո, երբ քաղաքական բոլոր ուժերը պատրաստ կլինեն հավասար պայմաններում մասնակցել ընտրությունների, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»,- նշել է Վանեցյանը, տեղեկացնում է News.am-ը: