Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ․ ՄԻՆՉԵՎ ԱՄՍԻ 15-Ը ՔԱՐՎԱՃԱՌԻ ՇՐՋԱՆԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԿԱՆԽՎԻ

Աշխարհագրությունից հեռու մարդկանց բացատրեմ։

Եթե Քարվաճառի շրջանը ամսի 15-ին հանձնվի,ապա Վարդենիսի շրջանը, Ջերմուկի շրջանը, Սիսիանի շրջանը, Մարտակերտի շրջանը այլևս երբեք ապահով չեն լինելու։

Ինչպես արդեն Գորիսի,Կապանի ու Մեղրիի շրջանի բնակիչներն են դառել սահմանային գոտու բնակիչ։

Արցախը զրկվում է այնտեղ Արցախում հոսող բոլոր գետերի աղբյուրներից։

Մենք բոլորս զրկվում ենք Դադիվանքից։

Քարվաճառի շրջանը Արցախի ու Հարավային Հայաստանի մեջքն ա։

Դա շատ լավ գիտեն Ադրբեջանում, դրա համար ամենաշուտը դա ուզեցին։

Բոլորս՝ և իշխանավոր, և ընդդիմադիր, և զինվորական, և գյուղացի, և օլիգարխ, և բանվոր ունենք մի քանի օր այս անշրջադարձ  սխալը թույլ չտալու համար։

Մինչև ամսի 15-ը Քարվաճառի շրջանի հանձնումը պետք է կանխվի։

Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ