2020-11-11 15:49
Լրատվական գործակալություններ
Հանրահավաքի մասնակիցները շարժվում են դեպի կառավարություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ կառավարությունից պահանջելու են ԱԺ արտահերթ նիստ գումարել:
Ազատության հրապարակում հանրահավաքի կազմակերպիչները քիչ առաջ հայտարարեցին, որ երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ՝ կառավարություն:
«Մենք կառավարությաւն չունենք, կառավարությունն անգործության է մատնված»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա նաև հայտարարեց, որ միաժամանակ կառավարությունից պահանջելու են ԱԺ արտահերթ նիստ գումարել:
Սաղաթելյանը հանրահավաքում հերթապահող ոստիկաններին կոչ է անում մնալ իրենց լիազորությունների սահմաններում ու չխոչընդոտել խաղաղ հավաքի իրականացմանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: