2020-11-11 16:35
Լրատվական գործակալություններ
Կարմիր Խաչ. Դիակների և գերիների փոխանակման գործընթացը դեռ չի սկսվել
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռ չի սկսել պատերազմի զոհերի դիակների ու գերիների փոխանակման գորընթացը: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Բանակցություններ են ընթանում երկու կողմերի հետ, որպեսզի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն»,- ասաց նա:
Ամատունու խոսքով` բանակցությունների գործընթացը մեկ կամ երկու օրվա գործ չէ, հետևաբար, պարզ չէ, թե երբ դրանք կավարտվեն և կսկսվի բուն գործընթացը։