Արմեն ՄԱՆՈՒԿՅԱՆ

հոդվածներ 0

Ծնվել է 1956 թվականին։ Ավարտել է Օտար լեզուների ինստիտուտի անգլո-ֆրանսիական բաժինը։ Աշխատել է որպես թարգմանիչ։ 2002 թվականից մինչև օրս ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ավագ մասնագետ է։

Հիմնական հետաքրքրության ոլորտը՝ ջազային երաժշտություն։ 2002 թվականից «Գոլոս Արմենիի» թերթի մշտական հեղինակ է։ Եղել է «Ջազ Կվադարտ» (Բելառուս) տպագիր հրատարակության խմբկոլեգիայի անդամ և հեղինակ։ Ներկայումս գրում է նաև «Ջազ-ինֆո» ամսագրի համար (Գյումրի, Հայաստան)։ «Արձագանք» ռադիոյի և ՍԻԹԻ-Էֆ-Էմ-ի ջազային ծրագրերի վարողն է, ներկայումս՝ «Ռադիո Վան»-ի հեղինակային ծրագրի վարող։ Հայկական ջազի մասին բազմաթիվ հոդվածներ է գրել www.jazz.ru, www.zvuki.ru, www.jazzquad.ru, www.jazzhouse.org կայքերի համար։ «Ջազի մեծերը» գրքի հեղինակներից մեկն էՊլանետա մուզիկի» հրատարակչություն, Ռուսաստան)։ Հայ երաժիշտների ջազային ալբոմների անոտացիաների հեղինակ է։ Անոտացիաներ է գրել հայկական ազգագրական երաժշտության ալբոմի համար, որը թողարկվել է NAXOS լեյբլի պատվերով (Հոնկոնգ)։

2002 թվականից ջազային լրագրողների համաշխարհային միության անդամ է (առանց խորհրդակցական ձայնի իրավունքի)։ 1998 թվականից հանդիսանում է Երևանում բոլոր խոշոր ջազային իրադարձությունների կազմակերպիչ թիմերի անդամ։ www.armenianjazz.am կայքի խմբագիրն է և www.armjazz.net կայքի հիմնադիր-հեղինակներից մեկը։

Բոլոր հոդվածները