ՆԻԿՈԼԸ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՂՈՒՆԳՆ ԱՆԳԱՄ ՉԱՐԺԵ
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովում հունիսի 20-ին Փաշինյանի ելույթի սկիզբը շատերին հիշեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակային ելույթները: Մի քանի րոպե անց նմանակումը դադարեց, իսկ հունիսի 27-ին Փաշինյանը հեռուստախցիկների առջև մի քանի անգամ վերարտադրեց Տեր-Պետրոսյանի բնորոշ ժեստը՝ ափը այտին։ Նա կրկնօրինակեց նույնիսկ առաջին նախագահի հայացքը՝ ափը այտին սեղմված։ Քաղաքական հոգեբանության մեջ ժեստերի նմանակումը բացատրվում է հասարակական գործչի ցանկությամբ՝ հավասարեցնելու իրեն այն մարդուն, ում նմանակում է։ Հանձնաժողովի երկու նիստերը ցույց տվեցին, որ 5 տարվա ընթացքում ռեժիմի պարագլուխը երեք նախագահների հասցեին մեղադրանքներից այն կողմ չի շարժվել։