Մարինա ՄԿՐՏՉՅԱՆ

հոդվածներ 345

Լեզվաբանական գիտությունների թեկնածու, պարգևատրված է «Մովսես Խորենացի» մեդալով և Երևանի Մամուլի ակումբի պատվոգրով։

Բոլոր հոդվածները

  • 2023-06-22 09:01
    анализ

    ԱՐՄԵՆ ԱԲԱԶՅԱՆԻ ԱԱԾ-Ն ԵՎ ԱՐԳԻՇՏԻ ՔՅԱՐԱՄՅԱՆԻ ՔԿ-Ն ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՌԵԺԻՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՆԱԶԱՆԴ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՆՐԱՆ ԴԱՐՁՆԵԼ ԹՄՐԱՄՈԼ

    Աբազյանի աչքից վրիպե՞լ է Սյունիքից Աբովյանի միջով թմրանյութերի տարանցումը մայրաքաղաք Ինչպես արդեն հաղորդվել է, ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանը նեղ շրջանակում խոստացել է կալանավորել և ՀՀ տեղափոխել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին: Աբազյանը նրան կասկածում է հայտնաբերված մեկ տոննա հերոինի գործին առնչության մեջ, մինչդեռ բոլորովին վերջերս ԱԱԾ-ում տեղի ունեցավ հիրավի սկանդալային իրադարձություն։ Հունիսի 6-ին Աբովյան-Երևան ավտոճանապարհին իրավապահ մարմինները ձերբակալեցին Սյունիքի ԱԱԾ բաժանմունքի ղեկավար Խաչատուր Կոստանդյանի որդուն:

  • 2023-06-12 17:55
    анализ

    ԱՄՆ-Ն Է ԱՊԱՀՈՎԵԼՈ՞Ւ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ»

    Երբ ԱՄՆ դեսպանը մեկնում Է Սյունիք… Հունիսի 6-ին խորհրդարանում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը լրագրողներին հայտարարեց, թե իբր՝ ադրբեջանցիները հետ են քաշվել Տեղ գյուղի հարակից դիրքերից: Խոսքը, հիշեցնեմ, հենց այն գյուղի մասին է, որտեղ ապրիլի 11-ին ադրբեջանցիների առաջխաղացման արդյունքում հայկական կողմից 4 զինվոր զոհվեց, 7-ը վիրավորվեցին:

  • 2023-05-17 08:25
    анализ

    «ՈՒԶՈՒՄ ԵՔ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ՝ ԳՆԴԱԿԱՀԱՐԵ՛Ք, ԵՍ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ»

    «Դավաճանության փաթեթավորում». ինչպե՞ս և ե՞րբ ներկայացնել «լուծումները» 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հետագա բոլոր քայլերը ուղիղ կապով համաձայնեցվել են Փաշինյանի և Ալիևի կողմից՝ ժողովրդի թիկունքում։ Ընդ որում Նիկոլն ամեն անգամ զարմացած է ձևանում, օրինակ՝ Գորիս - Կապան ճանապարհահատվածի հանձնման, 2021 թվականի նոյեմբերի 16-ի դիրքային պատերազմի, Բերձորի սկզբնական հատվածում անցակետի տեղադրման առիթով... Մենք բազմիցս մատնանշել ենք, թե ինչպես են աշխատում ժողովրդի թիկունքում Փաշինյանի և Ալիևի բանավոր պայմանավորվածությունները։ Պրակտիկան սկսվել է Դուշանբեի վերելակում բանակցություններից և շարունակվում է արդեն 5 տարի:

  • 2023-05-16 08:30
    анализ

    ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՄՂՈՒՄ ԵՆ ԳՆԱԼ ԶԵԼԵՆՍԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

    «Ադրբեջանը Ռուսաստանի կողմից օգտագործում է որպես բութ գործիք...» Տեր-Պետրոսյանի նախկին գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը համամիտ չէ նրանց հետ, ովքեր համարում են, թե բավական է Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ երկիրը կսկսի օգնություն ստանալ հավաքական Արևմուտքից։ «Ոչ մի օգնություն չի լինի, ոչ ոք այստեղ զորք չի ուղարկի»,- հայտարարեց Լիպարիտյանը։ Նրա խոսքերով, աշխարհը փոխվում է, բայց չի փոխվում աշխարհագրությունը, որը թելադրում է, որ ՌԴ-ի համար Հայաստանը շատ ավելի կարևոր է, քան ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի: «Ռուսաստանը խաղալիք չէ, որ մենք սա անենք՝ մյուսը գա»,- հայտարարեց Լիպարիտյանը։

  • 2023-05-12 08:39
    анализ

    ԽԱՉԱՏՈՒՐՈՎՆԵՐԻ ԳՈՐԾԸ

    Վետերանների նամակը մեծ արձագանք առաջացրեց 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՔԾ-ն հարցաքննեց գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին, իսկ սեպտեմբերի 11-ին Սասուն Խաչատրյանի (այն ժամանակ ՀՔԾ պետ) և Արթուր Վանեցյանի (այն ժամանակ ԱԱԾ ղեկավար) հեռախոսազրույցի սկանդալային հրապարակումից հետո քաղաքականացված հանրությանը պարզ դարձան Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու և այնուհետ կալանավորելու իրական պատճառները։

  • 2023-05-03 09:14
    перечень фактов

    ՔՊ ԱՆԴԱՄԸ ՀԱՅԵՐԻՆ ԱՆՎԱՆԵՑ ՄԱՐԴԱԿԵՐ ՑԵՂ: ՄԻ՞ԹԵ «ԴԱՎԱՃԱՆ» ԲԱՌՆ ԱՎԵԼԻ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ Է, ՔԱՆ «ԴԱՍԱԼԻՔ»-Ը

    Նյութեր հայ ժողովրդի հասցեին զրպարտանքի վերաբերյալ քրեական գործի համար Այն բանից հետո, երբ Աննա Հակոբյանը Աճարկուտ գյուղում մեկ շաբաթ ընդմիջումով կրկնեց Ալիևի այն խոսքերը, թե 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմն ունեցել է 11 հազար դասալիք, լրատվամիջոցները մեծ թվով հարցումներ ուղարկեցին իրավասու ատյաններ: Չծանրաբեռնելով ընթերցողին Քրեական օրենսգրքի հոդվածների թվարկմամբ, ներկայացնեմ բոլոր հարցումների վերջնական արդյունքը:

  • 2023-04-19 17:04
    анализ

    ԻՋԵՎԱՆՑԻ ՀՈՒԴԱՆ

    Ինչո՞ւ Փաշինյանը ստեց երկրորդ լրտեսի գտնվելու վայրի մասին Տեղ համայնքի մերձակայքում 4 զինվորականների զոհվելուց հետո Փաշինյանը երկրի ամենաբարձր ամբիոնից հայտարարեց, թե սահմանին տեղի ունեցող իրադարձությունների թեժ պահին իր հրաժարականը պահանջելը 5-րդ շարասյան մեթոդներն են: Կապիտուլյանտը հայտնեց նաև, որ 44-օրյա պատերազմի ընթացքում որոշ զինվորականների պահվածքն իրեն համապատասխան եզրակացությունների է հանգեցնում: «Բարձրաստիճան զինվորականը զորքի մեջ խուճապ է տարածել, հանձնարարել է իր ենթակային, ասել է՝ գնա էնպես արա, թող բոլորը թողնեն էդ դիրքերը, գնան»,-ապրիլի 12-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց Փաշինյանը, որպեսզի շեղի հասարակության ուշադրությունը ապրիլի 11-ին Տեղ համայնքի մերձակայքում 4 զինվորականների զոհվելու փաստից։

  • 2023-04-12 09:04
    мнение

    5 ՏԱՐԻ ԱՆՑ ԲՈԼՈՐ ԴԻՄԱԿՆԵՐԸ ՊԱՏՌՎԱԾ ԵՆ: ՌԵԺԻՄԻ ՎԵՐՆԱԽԱՎԸ ԽՈՒՃԱՊԱՀԱՐ ԴԵՍՈՒԴԵՆ Է ԸՆԿՆՈՒՄ…

    Գերազանցեցին 5-րդ նախագահի խուլիգանությունը Խուլիգանության հոդվածներով մեղադրյալների փաստաբանները, որոնց գործերը քննության կամ դատալսումների փուլում են, ցանկանում են հասնել մեղադրանքների չեղարկման, վկայակոչելով մեծամասնության խմբակցության պատգամավորների պահվածքը: Խոսքը, մասնավորապես, ապրիլի 4-ին Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում օմբուդսմենի պաշտոնում ընդդիմադիր խմբակցությունների թեկնածու Էդգար Ղազարյանին հասցեագրված սպառնալիքների և վիրավորանքների մասին է:

  • 2023-04-11 09:15
    анализ

    ՆՐԱՆՑ ԳՈՉԵԼՈՒ ԵՆ «ԴԱՎԱՃԱ՛Ն» ԱՄԵՆ ՔԱՅԼԱՓՈԽԻ. ԵՐԵՍԻՆ ԵՎ ԹԻԿՈՒՆՔԻՑ

    Խորհուրդ է տալիս սահմանափակվել դիտորդների դերով… «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդ Երվանդ Թարվերդյանը կոչ է արել խորհրդարանական ընդդիմությանը հրաժարվել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելուց: Այս կուսակցության մասին քչերն են լսել, սակայն դրա առաջնորդը որոշել է, թե իրավունք ունի խորհուրդներ տալ և հանրության առաջ դատողություններ անել այն մասին, որ խորհրդարանական ընդդիմության մասնակցությունը մայրաքաղաքի ավագանու ընտրություններին իշխանության երազանքն է, ուստի խորհրդարանական կուսակցությունները պետք է սահմանափակվեն դիտորդների դերով։

  • 2023-04-07 20:19
    анализ

    ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄ ՉԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ

    Հիմնավոր կասկածներ՝ ուղիղ կապով սեպարատ պայմանավորվածությունների վերաբերյալ Մարտի 31-ին հայ-ադրբեջանական սահմանի 5 հատվածներում ադրբեջանցիների առաջխաղացումից, Փաշինյանի և ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի իրարամերժ հայտարարություններից հետո ակնհայտ դարձավ, որ իշխանությունը բացարձակապես չի ցանկանում վերահսկել իրավիճակը պետական անվտանգության ապահովման ոլորտում: Սահմանի նշված հատվածներում ադրբեջանցիները չեն հանդիպել ո՛չ ԱԱԾ սահմանապահ ջոկատներին, ո՛չ էլ ՊՆ ստորաբաժանումներին: Կրկնվեց 2021թ.մայիսի 12-ին Սև լճի մերձակայք զավթիչների ներխուժման իրավիճակը, երբ Իշխանասարի մատույցներում նրանք հանդիպեցին միայն հովիվների: Փաշինյանը շարունակում է տարածքներ հանձնել, և բնավ փաստ չէ, որ 5 հատվածներում մինչև 300 մետր առաջխաղացումը Ալիևի հետ ուղիղ կապով հերթական պայմանավորվածությունների հետևանքը չէ: