ՀՈՒՆՎԱՐԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՇՈՈՒ՝ «ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՈՒՄ ՔՈՒՉԻԿԻ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ» ԱՆՎԱՆՈՒՄՈՎ
Խուժանը գահին նստած էլ մնում է խուժան… Այնքան վճռականորեն «մերժեց Սերժին», որ 2018-ի մայիսի 8-ից անմիջապես հետո զբաղեցրեց նրա ծառայողական աշխատասենյակը կառավարության շենքում, ընտանյոք հանդերձ տեղնուտեղը տեղափոխվեց նրա կառավարական առանձնատուն, իր ձեռքում կենտրոնացրեց սուպերվարչապետի բոլոր լիազորությունները և վրան քաշեց «Սերժի հագով կարած» Սահմանադրությունը։ 4,5 տարի շարունակ բոլոր մակարդակներում կառավարման մեջ մշտապես ներգրավում էր երրորդ նախագահի կուսակցության նշանակածներին, իսկ ի լրումն ամենի՝ որոշեց տեղափոխել ՔՊ-ի գրասենյակը հանրապետականների գրասենյակի հարևանությամբ գտնվող շենք։