ԺՈՂՈՎՈՒՐԴ ՄԻՆՈՒՍ ՆԻԿՈԼ. ԿՈՆՍԵՆՍՈՒՍ, ՄՈԲԻԼԻԶԱՑՈՒՄ, ՏՈՏԱԼ ԳՈՐԾԱԴՈՒԼ…
«Ոչ թե բերման են ենթարկում, այլ տարման» 2008թ. մարտի 1-ին գործող քաղաքականության հարթակներում Փաշինյանի առաջին ելույթներից մեկը հանգեցրեց 10 քաղաքացիների մահվան։
«Ոչ թե բերման են ենթարկում, այլ տարման» 2008թ. մարտի 1-ին գործող քաղաքականության հարթակներում Փաշինյանի առաջին ելույթներից մեկը հանգեցրեց 10 քաղաքացիների մահվան։
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը «ԳԱ»-ին տված հարցազրույցում մատնանշեց Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ աշխարհի արձագանքի բացակայության պատճառները։ «Միջազգային հանրությունը չդատապարտեց Ադրբեջանին ռազմական-ահաբեկչական ագրեսիայի համար»,- հայտարարեց նա:
«Աղետը շարունակվում է»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում ասում է քաղաքական գործիչ, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Շահնազարյանը:
Ոստիկանությունը ուժ կիրառեց Նոյեմբերի 30-ի երեկոյան Մաշտոցի պողոտայում և Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկում տեղի ունեցած անկարգությունները ցույց տվեցին, որ վարչապետը արձակել է ոստիկանության ձեռքերն ու կարգադրել ցուցարարների դեմ պայքարում դիմել ցանկացած միջոցների, ընդհուպ մինչև օրենքի խախտում։
Բախումնայնությունը՝ բնակության սովորական միջավայր ԳԱԱ նախագահություն, ԵՊՀ խորհուրդ, Սփյուռքի 20 հասարակական կազմակերպություններ, 17 կուսակցություններ, ընդդիմադիր երկու խմբակցություններ, նախագահ Արմեն Սարգսյան…
Ապահովեց աջակցությունը Փաշինյանին հասցեագրված բոլոր ուղերձները սկսվում կամ ավարտվում են հետևյալ խոսքերով. «Եթե քո մեջ մնացել է գիտակցականության և հայրենիքի նկատմամբ սիրո գոնե մի կաթիլ, հայի արյան գեթ մեկ կաթիլ, ապա պիտի հրաժարակա՛ն տաս»։ Նոյեմբերի 9-ից հետո բավականաչափ ժամանակ է անցել, պետք է արդեն հետևություններ անել, որոնք ակնհայտ են. վարչապետը հոժարակամ հրաժարական չի տա, ուստի մեր խոսակցությունը կլինի տարրական թվաբանության մասին։
Ոչ թե պայմանագիր, այլ պայմանավորվածություն Հայաստանի ոչ մի քաղաքացի, աշխարհի որ ծայրում էլ գտնվի, չի կարող վստահ լինել, որ կեսգիշերից հետո իրեն չեն արթնացնի այն լուրով, որ Փաշինյանը կամազրկության հերթական նոպայի մեջ հանձնել է Սյունիքը։
Նիկոլը մտավոր առումով չի աճել «կռուտիտ լինելու» մակարդակի Երրորդ նախագահի նույնիսկ ամենաթունդ հակառակորդները հոգու խորքում համոզված են, որ եթե Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլին հրաժարական չտար, ապա Արցախն այսօր հայկական կլիներ։ Արցախը դատապարտված չէր, ինչպես որ փորձում է ներկայացնել Փաշինյանը, որի համար բանակցային գործընթացի էությունը հանգեց «կռուտիտ» փողոցային բառին՝ ժարգոնային արտաբերմամբ։
Կորուստների մասին տվյալները զգալիորեն նվազեցված են Նոյեմբերի 10-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահներ մտցնել, բայց Փաշինյանը դրան համաձայնեց միայն Շուշին հանձնելուց հետո։ Դժվար չէ ենթադրել, որ քաղաքական տերերը Նիկոլին պարտավորեցրել են 7 շրջանների հետ մեկտեղ հանձնել նաև բերդաքաղաքը։
Հայկական կողմը բանակցություններ չի վարել փուլային սցենարի հիման վրա Փաշինյանը, ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում հայտարարեց, թե «վատ ժառանգություն» է ստացել նախկին իշխանությունից՝ կարգավորման բանակցությունների հարթությունում։ Օրերս արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին առճակատ հարց տվեցին, թե ինչ ժառանգություն է ստացել նա բանակցային գործընթացում։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դիվանագիտորեն խուսափեց պատասխանից, որպեսզի սուտ չխոսի։ Դե, իսկ ճշմարտությունը հավասարազոր կլիներ ղեկավար աթոռից հրաժարման. չէ՞ որ «վատ ժառանգությունը» նոր իշխանության առանցքային հորինվածքներից մեկն է։