Ծնվել և կրթություն է ստացել Թբիլիսիում։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Մասնագիտական պրակտիկան անցել է Մոսկվայում, Համամիութենական հեռուստատեսության տեղեկատվական ծրագրում և «Նեդելյա» շաբաթաթերթում։ Աշխատել է «Վեչերնի Թբիլիսի» թերթի խմբագրությունում, զբաղվելով գիտության և մշակույթի հարցերով, լուսաբանելով Թբիլիսիի քաղաքապետարանի և դրա բոլոր ծառայությունների աշխատանքը, համագործակցել հանրապետության առողջապահական և իրավապաշտպան մարմինների։ Տպագրվել է նաև Ռուսաստանի և Վրաստանի մի շարք այլ պարբերականներում, ունի կառավարական պարգևներ։
2002 թվականին մշտական բնակության է տեղափոխվել Հայաստան, աշխատել է «Նովոյե վրեմյա» թերթում, լուսաբանելով Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները, զբաղվել է սոցիալական խնդիրներով և գիտությամբ։ Ներկայումս «ԳԱ» թերթի աշխատակից է։
Ունի երաժշտական և բալետային կրթություն, զբաղվել է գեղանկարչությամբ, ինչն էլ նախորոշել է հետաքրքրությունների շրջանակը հետագա ողջ կյանքի համար։