Սեփ․Տեղ․

հոդվածներ 1647

Բոլոր հոդվածները

  • 2020-11-23 12:07
    мнение

    Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՊՐԵԼՈՒ ՍՓՅՈՒՌՔԸ ԳԼԽԻԿՈՐ

    Հայաստանի անկախության օրվանից առ այսօր հայկական Սփյուռքը միշտ եղել է կարևոր գործոն։ Մեծ է եղել Սփյուռքի ավանդը Արցախի ու Հայաստանի կայացման և զարգացման տարբեր ծրագրերում՝ այդ թվում նաև արտաքին քաղաքական։

  • 2020-11-21 20:18
    фон

    ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԳՅՈՒՂԵՐԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼ

    Թեև ընթացիկ տարում բավականին լուրջ մարտահրավերներ են եղել, սակայն Հայաստանի մարզերում ենթակառուցվածքների զարգացման ծրագիր իրականացնող կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), հետևողականորեն շարունակել են ենթակառուցվածքների զարգացման աշխատանքները: Գործընկերներն ստիպված են եղել փոխել աշխատանքի մեթոդներն ու կայացնել իրավիճակից բխող որոշումներ՝ հուլիսյան դեպքերի, համավարակի, ապա նաև սեպտեմբերին սկսված պատերազմի պատճառով: Աջակցության թիրախն ու նպատակը, սակայն, պահպանվել են: Ավելին, ծրագրում ներառվել են սահմանապահ այնպիսի գյուղեր, որոնք բավականին մեծ վնաս են կրել հուլիսյան պատերազմի հետևանքով:

  • 2020-11-20 18:04
    фон

    «DATA 4000». ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆ՝ ՀԱՏՈՒԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՐ

    Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր «Data 4000» ինտերնետային սակագնային պլանը՝ նախատեսված հատուկ մարզերի բաժանորդների համար: Բաժանորդագրվելով «Data 4000» ինտերնետային սակագնային պլանին՝ բաժանորդը ֆիքսված 4000 դրամ ամսավճարի դիմաց ստանում է 50 ԳԲ գերարագ ինտերնետ-փաթեթ: Նախքան ակտիվացված փաթեթի վավերականության ժամկետի ավարտը ինտերնետը սպառելու դեպքում ակտիվանում է հավելյալ 10 ԳԲ փաթեթ՝ 1000 դրամի դիմաց:

  • 2020-11-19 11:03
    мнение

    ՈՒՄ ԿԱՄ ԻՆՉ ԷՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ՊՈՒՏԻՆԸ

    Վլադիմիր Պուտինի երեկվա հարցազրույցից հետո շատերն ինձ հարց են տալիս՝ ո՞ւմ էր պաշտպանում Պուտինը՝ Հայաստանի իշխանությա՞նը, թե՞ ընդդիմությանը։ Երկու տարբերակն էլ, իհարկե, սխալ են։ Պուտինը պաշտպանում էր Ռուսաստանի ռազմավարական շահերը, ինչպես անում է միշտ, իսկ այս անգամ արեց դա շատ կոռեկտ ձևով, ինչին մեզ մոտ, ցավոք, սովոր չեն։

  • 2020-11-19 10:56
    мнение

    Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ԳԻՏԱԿՑՈՒՄ 2.5 ՏԱՐՎԱ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ

    1. Ն. Փաշինյանը չի գիտակցում 2.5 տարվա իր գործունեության արդյունքը՝ իր աններելի սխալների ողջ ծավալը, որը բանակցությունները բերեց փակուղու, բզկտեց հասարակությունը և մեր երկրի դռները բացեց պատերազմի առաջ։

  • 2020-11-19 00:39
    мнение

    ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԱՊՐԵԼ

    Իրավիճակի դասերը, ռիսկերը, անելիքը Սեպտեմբերի 24-ին հրապարակված իմ վերջին հոդվածում այսպիսի տողեր էի գրել․ «Լինեմ անկեղծ. երբեմն գրելիս մտածում եմ՝ ինչո՞ւ եմ սա անում, ու՞մ է սա պետք։ Մեր քաղաքացիներից շատերն այսօր կանգնած են օրվա հացի խնդրի առաջ, կյանքի ու մահվան խնդիր են լուծում, չեն կարողանում հասնել իրենց երազանքներին ու նպատակներին։ Դժվար է լրջորեն մտածել հեռանկարային խնդիրների մասին, երբ իրական են պատերազմի վտանգը և հարևանների հետ ոչ կառուցողական հարաբերությունները»։ Հոդվածն ավարտել էի մեր ազգի բոլոր առողջամիտ և բանական ուժերին ուղղված կոչով՝ վերջապես բացել դուռը դեպի 21-րդ դար։