Սեփ․Տեղ․

հոդվածներ 1647

Բոլոր հոդվածները

  • 2020-07-01 17:48
    фон

    «ՕՆԼԱՅՆ ԱՄԱՌ» ՎԻՃԱԿԱԽԱՂ․ ՍՄԱՐԹՖՈՆ ԵՎ ԱՆԼԱՐ ԱԿԱՆՋԱԿԱԼ ՍՏԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

    Շարունակելով անակնկալներ մատուցել գործարքների օնլայն տարբերակը նախընտրող իր հաճախորդներին՝ Ամերիաբանկը սիրով մեկնարկում է «Օնլայն ամառ» գովազդային վիճակախաղը: Այն ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր ս․թ. հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգի միջոցով կկատարեն 3 օնլայն գործարք՝ յուրաքանչյուրը նվազագույնը 3000 ՀՀ դրամի չափով, հնարավորություն կունենան ստանալու 3 հատ Xiaomi MI Note 10 Lite սմարթֆոններից կամ 7 հատ Xiaomi Mi Wireless AirDots Pro ականջակալներից մեկը:

  • 2020-07-01 13:42
    фон

    ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆ ՈՒ ՎԻՎԱ-ՄՏՍ-Ը ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

    Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը և Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը առցանց ստորագրել են հուշագիր, որով համաձայնություն եմ ձեռք բերել նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ համագործակցել վերարտադրողական առողջության, ժողովրդագրական իրավիճակի բարելավման ոլորտներում։

  • 2020-06-30 11:03
    фон

    ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ №686/685 ԳՅՈՒՄՐԻ-ԵՐևԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ՈՒՂԵՐԹՆԵՐԸ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ԵՆ ԷՊ2Դ ՏԻՊԻ ԳՆԱՑՔՆԵՐԸ

    Հարգելի ուղևորներ. Հուլիսի 1-ից №686/685 էլեկտրագնացքների ուղերթները Գյումրի-Երևան-Գյումրի ուղղությամբ կկազմակերպվեն նոր ԷՊ2Դ տիպի գնացքներով` հետևյալ ժամանակացույցով.

  • 2020-06-29 15:12
    сообщение для печати

    ՀԿԵ-ՈՒՄ ԱՄՓՈՓԵՑԻՆ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

    Հունիսի 25-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում կայացել է ընկերության ղեկավար կազմի և ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին և ամփոփվեցին երկաթուղային ենթակառուցվածքի գարնանային հանձնաժողովային ստուգումների արդյունքները: Հանձնաժողովը՝ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ, ուսումնասիրել է Հայաստանում գործող բոլոր երկաթուղային գծերը, արհեստական կառույցները, էներգամատակարարման, ավտոմատացման, հեռամեխանիկայի և կապի ենթակառուցվածքների օբյեկտները:

  • 2020-06-27 19:24
    фон

    ՍԱՀՅԱՆԻ ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄ ԳԻՇԵՐՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼ ԵՆ

    Մարզերում էներգախնայող համակարգերի ներդրման ծրագիրը շարունակվելու է նաև այս տարի: Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) արդեն հաստատել են այն բնակավայրերի ցանկը, որտեղ 2020 թվականին աշխատանքներ կտարվեն: Իսկ մինչև կոնկրետ քայլերի իրականացումը, ամփոփվում են նախորդ տարվա աշխատանքների արդյունքները:

  • 2020-06-27 18:36
    фон

    ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՍՑԵ ԴԱՐՁԱԾ ԿԱՑԱՐԱՆԸ ՄԻՆՉև ՏԱՐԵՎԵՐՋ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՌՆԱ

    Լոռու մարզի Լեռնավան գյուղում ապրող Հակոբյանների համար, ժամանակավոր կացարանը դարձել է բնակության անժամկետ հասցե: Երկրաշարժից հետո, ավելի քան 30 տարի, ընտանիքն ապրում է 27քմ մակերեսով վագոն-տնակում: Անշուք ու արդեն քայքայված կացարանում 3 երեխա է մեծացել: Աղջիկներն արդեն ամուսնացել են և հեռացել ճնշող պատերից: Կացարանում հիմա տան կրտսեր որդին է ապրում՝ ծնողներ հետ: Բազմանդամ ընտանիքի հայրը՝ Սամվելը, տարիներ առաջ փորձել է լուծում գտնել և շինարարություն է սկսել, սակայն գործը կիսատ է մնացել: