Սեփ․Տեղ․

հոդվածներ 1647

Բոլոր հոդվածները

  • 2022-05-20 18:23
    фон

    ԳԵՏԱՓՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ Է ՆՇՎԵԼ

    Երկարատև սպասումից հետո, Գետափ գյուղում ևս մեկ ընտանիք է տան տեր դարձել: 27 տարի առաջ ընտանիք կազմած Հովսեփյանները միայն ամիսներ առաջ են բնակարանամուտ նշել: Սկզբում վարձակալած, ապա գնած՝ խարխուլ, քայքայված միջնապատերով ու տանիքով շինությունն էլ սեփական ձեռքերով են վերակառուցել ու տուն դարձրել: Այդ հարցում նրանց աջակցել են Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Բնակարանաշինության ծրագրում ընդգրկվելու արդյունքը երկար սպասեցնել չի տվել:

  • 2022-05-18 19:48
    текущие события

    Մարգարիտ Եսայան․ Պայքարը շարունակվում է և մենք տեսնելու ենք առանց նիկոլ Հայաստանը

    Այս օրերին ՀՀ ոստիկանությունը խայտառակվում է մինչև վերջ, աշխարհը տեսնում է, որ մեր երկրում ոստիկանական բեզպրիդել է, բոլորիս աչքի առաջ ոստիկանական համակարգ են ներմուծվել հաստավիզ անգրագետ տավարներ, /ոստիկանության մեջ էլ ,ցավոք, էդ կարգիների պակաս չկա/,որոնք վայրի կենդանու պես հայտնվում են անսպասելի և գիշատիչ կենդանու վայրագությամբ խաղաղ ցուցարարների մեջ են խրում իրենց ճանկերը․․․։/Նայեք տեսանյութերը/։

  • 2022-05-16 16:42
    текущие события

    Ամրամ Մակինյան․ Ապօրինի հրաման կատարելը քրեական պատասխանատվությունից չի ազատում

    Ոստիկանության աշխատակիցները, հղում անելով վերադաս ղեկավարներից հրաման ստացած լինելու վրա, առանց օրինական հիմքերի, մի խումբ մարդկանց ավտոմեքենաները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք և հրաժարվում են վերադարձնել:

  • 2022-05-14 16:33
    фон

    ՀՈՂԱՇԵՆ ՊԱՏԵՐԻՑ՝ ՔԱՐԱՇԵՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ

    Զովաբերցի Սուքիասյանների ընտանիքը հայրենի գյուղում ապրել է հողին կպած՝ բառացիորեն նաև: Հարյուր տասը տարի առաջ կառուցված և պապից թոռներին անցած տունը հողաշեն է, տանիքը՝ հողածածկ: Տարիների ընթացքում, Գեղարքունիքի մարզին բնորոշ կլիմայական խիստ պայմաններից քայքայվելով՝ հողաշեն տունը դարձել է չորրորդ կարգի վթարայնության շինություն: Տարբեր պատճառներով՝ նոր տուն կառուցել չի հաջողվել: Սուքիասյաններն ստիպված են եղել շարունակել ապրել այդտեղ, լուծել բազմանդամ ընտանիքի օրվա հոգսերն ու բավարարվել ժամանակ առ ժամանակ իրականացվող նորոգման աշխատանքներով: