Վերջին տարիներին Նիկոլը պարբերաբար հայտարարում է, թե «ես Պապ թագավորն եմ», «Պապի նման տղա հայ պատմության մեջ չի եղել»։ Շատերի ականջին սա գուցե թվում էր որպես կատակ կամ պաթոսով լի հռետորաբանություն, բայց իրականում այս պատմական համեմատությունը շատ ավելի խորը իմաստ ունի, քան երևում է առաջին հայացքից։ Պապ թագավորը՝ պատմության մեջ հիշվում է որպես այն թագավորներից մեկը, ով ոչ միայն անհեռատես ու էքսցենտրիկ որոշումներ էր կայացնում՝ հաշվի չառնելով դրան հետևանքները պետության համար (գուցե նաև գիտակցաբար էր դա անում), այլև իր թագավորության գլխավոր թշնամի էր դարձրել Հայ Առաքելական Եկեղեցին։ Նրա թիրախը՝ ոչ միայն Ներսես Մեծ կաթողիկոսն էր, այլ ողջ հոգևոր ինստիտուտը, որը նա փորձում էր վերածել պետության կցորդ կառույցի։