ԱԿԱՆԱՏԵՍՆ ԵՆՔ ԻՇԽՈՂ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԴԵՄ ԱՅԼԱՆԴԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. ՀՀԿ
ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունների վերաբերյալ։
ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունների վերաբերյալ։
Եվրո-ասիական ֆոնդային բորսաների միության (ԵՖԲՄ) ամենամյա ConFEAS 2025 միջազգային հեղինակավոր համաժողովի շրջանակում անցկացվող FEAS Champions League մրցանակաբաշխությանն Ամերիաբանկն արժանացել է պարտատոմսերի շուկայում ակտիվության համար տրվող բրոնզե մրցանակին՝ Bronze Award in Fixed Income Market։ Սա առաջին անգամն է, որ հայաստանյան ֆինանսաբանկային ոլորտի որևէ կազմակերպություն արժանանում է FEAS Champions League-ի հեղինակավոր մրցանակին։
Փաշինյանի այօրվա ֆեյսբուքյան գրառումները ցույց են տալիս, որ իշխող խմբակը արդեն բացահայտ պատերազմ է հայտարարել Հայոց ազգի ինքնության դեմ, որի նպատակն է խարխլել և վարկաբեկել ամեն ինչ, ինչ այդ ինքնության շաղախն է կազմում. ազգային արժեքները և խորհրդանիշները, ինքնին «ազգային» բառն անգամ, Հայ Առաքելական Եկեղեցին, Հայոց պատմությունը, Սահմանադրության կապը Անկախության Հռչակագրի հետ, և, իհարկե, մեր հաղթանակները՝ լինի դա երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանական նացիզմի նկատմամբ, թե՝ առաջին արցախյան պատերազմում՝ ադրբեջանական նացիզմի նկատմամբ հաղթանակները։ Բոլոր այս ուղղություններով ընթացող գրոհներին պետք հետևողականորեն հակահարված տալ, նպատակ ունենալով իշխանությունից հեռացնել սեփական ժողովրդի նկատմամբ հարգանքի և պարկեշտության վերջին նշույլներըն անգամ կորցրած գերագույն գլխավոր մոլագարին։
Արցախի թեմի գրասենյակի և ԴԻԱԼՈԳ կազմակերպության արդյունավետ համագործակցությունում նոր իրադարձություն է հանդիսանում Արցախի թեմի մատենաշարի հիմնումը, որի առաջին թողարկումը ներկայացված է «Արցախ․ վտանգված ժառանգություն» եռալեզու պատկերագրքով։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հանձնեց Արցախը և 6 միլիարդ դոլարի զենք, այլ նաև թալանեց այն միջոցները, որոնցով հնարավոր էր վերակառուցել բանակը, որը կպաշտպաներ երկիրը։
Իմփիչմենտի գործընթացում հովանավորներ փնտրողներին պետք է ասել հետևայլը. 1. Նախ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու «հովանավորը» ՀՀ սահմանադրությունն է, ոչ թե ՀՀ առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահը: Եվ, եթե ստեղծված աղետալի իրավիճակում, պայքարի այս ձևը վաղուց բացազատելու փոխարեն, գործընթացի հովանավորներ են փնտրվում՝ առնվազն տարօրինակ է:
2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Երիտասարդ տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից։
Ինչպես արդեն հայտնել ենք, Մոսկվայում ԴԻԱԼՈԳ մատենաշարում լույս է տեսել Գևորգ Մինասյանի և Անժելա Սիմոնյանի «Հաքան Ֆիդան. ուրվագծեր Թուրքիայի ապագա հնարավոր նախագահի դիմանկարին» գիրքը, որի շնորհանդեսը ապրիլի 21-ին կայացել է «Բիբլիո-Գլոբուսում»՝ Մոսկվայի գլխավոր գրքի տանը։ Գրքի հրատարակությունը և շնորհանդեսը մեծ հետաքրքրություն են առաջացրել Հայաստանի և Ռուսաստանի գիտական, դիվանագիտական և հասարակական շրջանակներում։
Շուրջ երկու ամիս է՝ Նիկոլ ը չի խոսում «խաղաղության համաձայնագրից», որի շուրջ ամիսներ շարունակ «մենախոսում» էր՝ առանց իրական բովանդակություն բացահայտելու։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ից մեկնարկում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային ուղևորատար գնացքի երթևեկությունը։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 20-ին Երևանում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում՝ «ՀԿԵ»-ի և «Վրացական երկաթուղի» ընկերության ղեկավարության միջև։