Սեփ․Տեղ․

հոդվածներ 1833

Բոլոր հոդվածները

  • 2022-09-28 09:34
    текущие события

    Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ «ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ» ԵՎ «ԱՎՏՈԿՐԱՏԻԱՅԻ» ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԱՆՔՈՒՄ

    Հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ և ԵՄ գլխավորությամբ, նոր աշխարհակարգի ճարտարապետության նախագծման պլանով, փորձում են իրենց շուրջը համախմբել հնարավորինս շատ երկրներ: Ռուսաստանն ու Չինաստանը՝ նույն նպատակից ելնելով (Արևմտյան գերակայություն թույլ չտալու և բազմաբևեռ աշխարհակարգ կառուցելու պլանով), նույնպես փորձում են իրենց շուրջը համախմբել հնարավորինս շատ երկրների:

  • 2022-09-28 09:27
    текущие события

    Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ․ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

    Բարև Ձեզ։ Անկեղծ ասած կարծում էի, որ այս «հազարապատիկ լրջանալու» պահին առնվազն կքննարկեիք բանակցողին օր առաջ փոխելու հարցը։ Միջազգային պրակտիկայում պատճառաբանված և ընկալելի պարզ աքսիոմ է՝ իրեն և իր ղեկավարած պետությանը դաժան ու նվաստացուցիչ պարտության մատնածի հետ նույնիսկ, այո՝ նույնի՛սկ կապիտուլյացիոն բնույթի որևէ փաստաթղթի շուրջ բանակցելը թե՛ քաղաքական, թե՛ բարոյական, թե՛ մարդկային առումներով խոսում է այդ տեսակի ստորին հատկանիշների մասին։ Շատ են դեպքերը, երբ, թեկուզ դյուզն-ինչ արժանապատվություն ունեցող ղեկավարները նման դեպքերում ինքնասպան են եղել՝ Հիտլերը՝ կնոջ հետ, Գեբելսը՝ կնոջ և վեց երեխաների հետ միասին, ինքնասպանության պահին հայտարարելով, որ մահը գերադասում է կապիտուլյացիայի տակ իր ստորագրությունը դնելուց...

  • 2022-09-26 17:35
    фон

    ԿԱՄՔ՝ ՎԵՐԱԳՏԱԾ ԿՅԱՆՔՆ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    Կոռնիձորցի Հարութը չի սիրում խոսել պատերազմի մասին. 28-ամյա սյունեցին անցել է դրա միջով և գիտի մեր երկրի անկախության իրական գինը: 44-օրյա պատերազմում՝ երիտասարդ կապիտանը դրսևորել է կամք և վճռականություն, հաղթահարել անհնարինն ու հրաշքով երկրորդ կյանք ստացել: Տրտնջալ չի սիրում, խղճահարություն առաջացնել՝ առավել ևս: Թեև անցել է բավականին բարդ վիրահատությունների միջով ու հայտնվել անվասայլակին, բայց չի կոտրվել: Պատերազմից առաջ և հետո ճամփաբաժանին բոլոր վախերը թողած երիտասարդը կամքի ուժ է դրսևորել նաև վերականգնման, նորից ոտքի կանգնելու և փոքրիկ դստեր համար հենարան լինելու հարցում: Վերականգնողական բուժում է անցնում՝ կարգուկանոն գնահատող զինվորականի նման կատարելով անհրաժեշտ վարժությունները:

  • 2022-09-26 13:18
    текущие события

    ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

    Կայացավ «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը։ Արդեն 28-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության շնորհիվ Միությունը գնահատում և խրախուսման է արժանացնում մշակույթի և գիտության տարբեր բնագավառների լավագույններին։